Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սինուսային տախիկարդիա

Առաջանում են սրտի հետևյալ հիմնական ֆունկցիաների՝ ավտոմատիզմի, գրգռականության, հաղորդչականության խանգարումների հետևանքով և լինում են ինչպես սրտի օրգանական, այնպես էլ ֆունկցիոնալ փոփոխությունների ժամանակ։

Սինուսային տախիկարդիան առաջանում է սինուսային հանգույցում ծագած իմպուլսների հաճախացումից, որն արագացնում է սրտամկանի կծկողականության տեմպը։ Սինուսային հաճախասրտությունը զարգանում է սիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացման և, մասնավորապես, սրտամկանում գտնվող թափառող նյարդի հանգույցների տոնուսի իջեցման հետևանքով։ Հաճախասրտությունը դիտվում է հոգեկան ապրումների, հուզմունքի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, ջերմության բարձրացման, սակավարյունության, թիրեոտոքսիկոզի, վարակային հիվանդությունների, արյան շրջանառության անբավարարության դեպքերում։ ԷՍԳ-ի վրա պահպանվում են սրտային նորմալ կոմպլեքսները, բայց կարճանում է T և P ատամիկների միջև եղած տարածությունը, որոշ չափով նաև PQ տարածությունը (նկ. 52)։

Բուժումը: Նշանակվում են հանգստացնող բուժամիջոցներ :

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ